Բաժիններ՝

Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղը խլել է 7 հոգու կյանք (լուսանկարներ)

Կենտրոնական Եվրոպայի հազարավոր բնակիչներ սկսված մահացու ջրհեղեղի պատճառով ստիպված լքել են իրենց տները: Այս մասին հայնտում է բրիտանական BBC լրատվականը, որի հաղորդմամբ` փրկարարական աշխատանքները կատարվում են հատկապես Ավստրիայում, Գերմանիայում և Չեխիայի Հանրապետությունում, , իսկ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ:

Մասնավորապես, Գերմանիայում ավելի քան 7000 հոգի իրենց տներից տեղափոխվել են Էյլենբուրգ:

Իսկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, որտեղ, ինչպես ամբողջ Հանրապետությունում, արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ջրհեղեղը, ըստ BBC-ի, կարող է ջրածածկ անել նաև քաղաքի պատմական նշանակություն ունեցող կենտրոնական թաղամասը: Ջրհեղեղի պատճառով արևմտյան Չեխիայից, այդ թվում նաև մայրաքաղաքի մի մասից ստիպված են եղել իրենց տները լքել շուրջ 3000 քաղաքացիներ:

Ըստ BBC-ի` տեղափոխվել են նույնիսկ Պրահայի կենդանաբանական այգու կենդանիները, որոնք փոխադրվել են ավելի բարձրադիր վայրեր:

Իսկ ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը Չեխիայում սկսված ջրհեղեղի մասին նշում է, որ այն դեռևս չի հասել 2002 թ. տեղի ունեցած ջրհեղեղի մասշտաբներին, սակայն նաև ավելացնում է, որ դեռևս կա նման վտանգ, և չեխերը սպասում են, այսպես ասած, «մեծ ջրին»:

Ինչ վերաբերում է Ավստրիային, ապա այս երկրի օդերևութաբանները հայտարարել են, որ երկու ամսվա անձրևը երկրում տեղացել է ընդամենը 2 օրում:

Նշենք, որ ջրհեղեղի հետևանքով Ավստրիայում արդեն զոհվել է 2, իսկ Չեխիայում` 5 հոգի:

jrhexex-1 jrh-2 jrh-3 jrh-4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս