
ԱԷՄԳ-ն Իրանից պահանջել է իր փորձագետներին թույլ տալ մուտք գործել «Փարչին» օբյեկտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրանից պահանջել է ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլ տալ մուտք գործել «Փարչին» օբյեկտ.
«Ես կրկնում եմ իմ խնդրանքն Իրանին՝ ըստ էության պատասխաններ տալ «Փարչինի» վերաբերյալ գործակալության մանրամասն հարցերին և օտար փորձագետների՝ «Փարչին» մուտք գործելուն»:
Ամանոն այս հայտարարությունն արել ԱԷՄԳ-ի Ղեկավար խորհրդի բացման նստաշրջանում: Ոչ վաղ անցյալում պատրաստած զեկույցում ԱԷՄԳ-ի փորձագետներն ընդգծել են, որ Իրանը փետրվարից 509 նոր սերնդի ցենտրիֆուգներ (IR-2M) և դրանց համար կորպուսներ է տեղակայել Նաթանզում: