Բաժիններ՝

Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվել է բողոքի ակցիա (լուսանկարներ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով ժամը 16.00-ին Բաքվի ոստիկանությունը ցրել է մի խումբ երիտասարդ ցուցարարների, որոնք ակցիա էին կազմակերպել՝ ի աջակցություն Ստամբուլում «Գեզի» զբոսայգու ավերման դեմ դուրս եկած ցուցարարների:

Մոտ 50 մարդ է հավաքվել Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև և կոչ է արել բավարարել Ստամբուլում ցույցի դուրս եկած մարդկանց պահանջները: Նրանք Թուրքիայի կառավարությանը կոչ են արել դադարեցնել ցուցարարների վրա գործադրվող ճնշումները և հրաժարվել «Թաքսիմ» հրապարակը վերակառուցելու պլանից:

Սակայն ոստիկանությունը ցուցարարներին ցրել է դեսպանատան մոտից:
Երիտասարդները լրագրողներին հայտնել են, որ իրենց համերաշխության ակցիան կշարունակեն Բաքվի այլ վայրերում՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որտեղ: Ակցիայի ցրման ժամանակ ծեծի է ենթարկվել մի լրագրող:

9646_src

9645_src

9647_src

9648_src

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս