
Թուրքիայում գրանցվել է վերջին իրադարձությունների առաջին զոհը (տեսանյութ)

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում գրանցվել է վերջին օրերի հուզումների ժամանակ մահվան առաջին դեպքը: Այսօր մահացել է երեկ երեկոյան Ստամբուլի «Մայիսի 1» թաղամասում վիրավորված 20-ամյա երիտասարդ Մեհմեթ Այվալըթաշը:
Վերջինս երեկ տեղական ժամանակով ժամը 22.00-ին վրաերթի է ենթարկվել ավտոմեքենայի կողմից, երբ ցուցարարները փակել էին Մուսթաֆա Քեմալի անվան կամրջի տակով անցնող ճանապարհը: Դրա հետևանքով նա ծանր վիրավորվել էր և տեղափոխվել էր հիվանդանոց, ուր և մահացել է այսօր: