
Տրանսֆերտների առյուծի բաժինը Ռուսաստանից է փոխանցվում

Այս տարի ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից փոխանցումների ծավալն ավելացել է 18.6%-ով՝ կազմելով 131 մլն 437 հազ. դոլար: Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ տրանսֆերտների 109 մլն 599 հազ. դոլարը փոխանցվել է Ռուսաստանից, իսկ 6 մլն 827 հազ. դոլարը՝ ԱՄՆ-ից:
Միևնույն ժամանակ ոչ առևտրային արտահոսքը կազմել է 29 մլն 58 հազ. դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 26.5%-ով: