Բաժիններ՝

«Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի մեկնարկը տրված է

ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում: Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Դիմումներն ընդունվում են 2 կատեգորիաններում՝ 1) Սկսնակ ընկերություն (Startup Track) և 2) Հետազոտություններ և մշակում (Research & Development Track):

Հաղթողներին կտրամադրվեն ՝

–         3 դրամաշնորհ  Հետազոտություններ և մշակում կատեգորիայում (R&D Track)`  յուրաքանչյուրը 15,000 ԱՄՆ դոլարի չափով,

–      2 դրամաշնորհ  Սկսնակ ընկերություն կատեգորիայում (Startup Track)` 2 ճամփորդական դրամաշնորհ դեպի ԱՄՆ և 7,500 ԱՄՆ դոլարի չափով մրցանակ :

Մասնակցության հայտերը պետք է մինչև 2013թ. հուլիսի 19-ը ներկայացնել ՁԻՀ ([email protected] հասցեով), որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը ներկայացված պայմաններին: Այնուհետև վերջնական հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են CRDF Global-ին  www.crdfglobal.org/fromideatomarket կայքէջում և ՁԻՀ` [email protected]  էլ. փոստով մինչև 2013թ. հուլիսի 29-ը, ժամը 18:00-ը (EST):

Մրցույթի մանրամասն Հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և Դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կցված են: Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք [email protected] հասցեով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս