10-ամյա հայ աղջնակը ատրճանակից կրակում է պրոֆեսիոնալի պես (լուսանկարներ, տեսանյութ)
Նկարում պատկերված աղջնակը 10-ամյա Սվետլանա Գևորգյանն է՝ Պրակտիկ հրաձգության միջազգային ֆեդերացիայի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արտյոմ Գևորգյանի դուստրը։
Մարզումների և իր հոր խորհուրդների շնորհիվ երեխան այնպես է տիրապետում զենքին, ինչպես չեն կարողանում անգամ շատ մեծահասակ և զինվորական պատրաստություն անցած տղամարդիկ։
Սվետլանան ՊՀՄՖ-ի հրաձգարանում ոչ թե պարզապես կրակում է, այլ ինքնուրույն լիցքավորում զենքը և կարճ ժամանակահատվածում իրար ետևից կրակում 3 տարբեր թիրախների ուղղությամբ։ Ընդ որում՝ բավականին դիպուկ (դա կարող եք տեսնել նկարներում)։
Աղջնակի պրոֆեսիոնալիզմի մասին խոսում է պատահական արված այն կադրը, երբ նա խոսելու համար նա շրջում է գլուխը, սակայն ատրճանակն ու զենքը պահում է նույն դիրքում՝ դեպի թիրախը։ Մասնագետները կասեն, որ սա անվտանգության կանոնների ամենակարևոր կետերից մեկն է, որին երբեմն ուշադրություն չեն դարձնում անգամ ստաժավոր հրաձիգները։
Լուսանկարները, վերցված են ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։ Իսկ տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով։
Նշենք, որ ՊՀՄՖ-ի նախաձեռնությամբ անցկացվել են են մի շարք առաջնություններ՝
Երևանի վարչական շրջանների ղեկավարների, ոստիկանների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Սակայն ֆեդերացիայի համար առավել կարևոր է հենց մատաղ սերնդի ունակությունները զարգացնելը՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը դեռևս գտնվում է փաստացի պատերազմի մեջ։ Դրա համար էլ Պրակտիկ հրաձգության միջազգային ֆեդերացիայի Հայաստանյան մասնաճյուղը նաև կազմակերպում է հրաձգության դասընթացներ՝ առանց տարիքային սահմանափակման։