Բաժիններ՝

«Բանդայի» անդամ Կոլոտ Արմանի մայրը՝ որդու առեղծվածային մահվան մասին (տեսանյութ)

1in.am– ի փոխանցմամբ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 6-ին մահացել էր Բանդայի գործով մեղադրյալներից մեկը՝ Արման Դալլաքյանը (Կոլոտ Արման): Այսօր տեղի  է  ունեցել նրա հուղարկավորությունը: Մինչ Արման Դալլաքյանին հողին հանձնելը՝ Սուսաննա Խաչատրյանը՝ Արման Դալլաքյանի մայրը, մանրամասներ է պատմել որդու սպանության մասին:

Նա նշել է, որ որդուն ձերբակալելուց առաջ նրա գրպանը թմրանյութ են գցել, որի հիման վրա էլ ձերբակալել են: Մոր պնդմամբ՝ ոստիկանները որդուն դաժանորեն ծեծել են, որպեսզի նա մեղքն ընդունի, սակայն այդպես էլ չեն կարողացել նրա վրա ազդել. «Ծեծել են սարսափելի աստիճանի և ասել՝ «եթե վիզ չվերցնես, որ դու ես արել, կնգադ ու երեխեքիդ մոտդ կբերենք»: Այն աստիճանի են հասցրել, որ պատահաբար, չգիտեմ՝ որտեղից, դանակը վերցրել ու իրեն վնասել է: Վնասելուց հետո տարել են վիրահատելու, բայց մենք ոչինչ չենք իմացել: Վերակենդանացման բաժանմունքից որդուս տարել են ոստիկանական բաժանմունք՝ այն դեպքում, երբ ծեծելուց կողը մտած է եղել թոքի մեջ, և առաջացել է պնևմոթորաքս»:

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս