Բաժիններ՝

Գողություն էր արել՝ դեռևս չգործող խանութից

Օգոստոսի 20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ի կողմից դեռևս չգործող հագուստի խանութից տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիքներ և այլ իրեր գողանալու մասին:

Դեկտեմբերի 15-ին փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռոբերտ Մ.-ն 2011 թ. աշնանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մուտք է գործել մի չբնակեցված բնակարան և գողացել ջեռուցման կաթսա և մարտկոցներ` պատճառելով մոտ 481.000 դրամի նյութական վնաս:

***
Դեկտեմբերի 15-ին նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռոբերտ Մ.-ն 2011 թ. ամռանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մտել է մեկ այլ չբնակեցված բնակարան և գողացել ջեռուցման կաթսա, չորանոց և մարտկոցներ` պատճառելով մոտ 464.500 դրամի նյութական վնաս:

***
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ռոբերտ Մ.-ն 2012 թ. ամռանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մտել է ևս մեկ չբնակեցված բնակարան և գողացել ջեռուցման կաթսա, չորանոց և մարտկոցներ` պատճառելով մոտ 475.000 դրամի նյութական վնաս:
Ռոբերտ Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս