Բաժիններ՝

Ջամիլ Հասանլին ընտրվել է ԺՈՒԱԽ-ի նոր նախագահի պաշտոնում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջամիլ Հասանլին ընտրվել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նոր նախագահի պաշտոնում: Դա տեղի է ունեցել երեկ տեղի ունեցած ԺՈՒԱԽ-ի նիստի արդյունքներով:

Հասանլին տվյալ պաշտոնում փոխարինել է կամավոր հրաժարական տված Ռուստամ Իբրահիմբեկովին, ով ընտրվել է պատվավոր նախագահի պաշտոնում: ԺՈՒԱԽ-ի նիստում դիտարկվել են նաև կազմակերպչական այլ հարցեր: Որոշվել է ԺՈՒԱԽ-ի անդամների քանակը կրճատել մինչև 120-ի:

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կհետազոտի ԺՈՒԱԽ-ի գործունեության ու կառույցների կատարելագործման շուրջ ստացված առաջարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031