
Իրան-Հայաստան երկաթուղու արժեքը կկազմի մոտ 3.5 մլրդ դոլար

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության արժեքը կկազմի մոտ 3.5 մլրդ դոլար, NEWS.am-ի թղթակցին ասել է տրանսպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երկաթուղու կառուցման տնօրինություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Շահնազարյանը:
«Ըստ տեխնիկատնտեսական հիմնավորման՝ շինարարության ժամկետը կկազմի 6 տարի, հուսալիությունը՝ 28 տարի, շահագործումը՝ 50 տարի: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2015թ. առաջին եռամսյակում», – հայտնել է Շահնազարյանը: Տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմել է ԱՄԷ-ում գրանցված եւ նախագծով հետաքրքրված խորհրդատվական ընկերություններից մեկը՝ «Ռասիա» ընկերության պատվերով: Ըստ Շահնազարյանի՝ փաստաթուղթն արդեն պատրաստ է եւ կարող է հրապարակվել ոչ հեռու ապագայում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: