ՄՄ մուտք գործելուց հետո Հայաստանը սեփական ապրանքները մեծ շուկա արտահանելու հնարավորություն կստանա. Վալովայա. arka.am
Մաքսային միություն մուտք գործելը թույլ կտա Հայաստանին սեփական ապրանքները մեծ շուկա արտահանելու հնարավորություն ստանալ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։
Վալովայան երեքշաբթի մասնակցել է «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների մրցունակության բարձրացումը մաքսային միության պայմաններում» թեմայով կլոր սեղանին, որն անցկացվել է Հայ–ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում։ «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային հայ–ռուսական համաժողովը բացվել է նախօրեին Գյումրիում` Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։
«Հայաստանը, ՄՄ–ին միանալով, կստանա սեփական ապրանքները շատ մեծ շուկա արտահանելու հնարավորություն, ինչը շատ կարևոր է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը», – ասել է Վալովայան։
Նա նշել է, որ ՄՄ մտնելուց հետո կավելանա դեպի Հայաստան կատարվող ներդրումների հոսքը, քանի որ ներդրողների համար հասանելի կդառնա ոչ միայն հայկական փոքր շուկան, այլև ՄՄ–ի ընդարձակ տարածքը։
«Հայաստանը միշտ Անդրկովկասում ՄՄ–ի համար առանցքային տնտեսական գործընկեր է եղել։ Այս տարածաշրջանում Հայաստանի դիրքի օգտագործումը ՄՄ անդամ–պետությունների համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ինչպես այս երկիր կատարվող ներդրումների, այնպես էլ նրա միջոցով հարևան պետություններ դուրս գալու հարցում», – պարզաբանել է փորձագետը։
Խոսելով Հայաստանի` ՄՄ–ի համար հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ոլորտների մասին` Վալովայան առաջին հերթին նշել է ֆինանսական ծառայությունների ոլորտը։
«Հայաստանի ֆինանսական ոլորտում կան ընկերություններ, որոնք արդյունավետ են աշխատում և կարող են շատ հուսալի գործընկեր և օբյեկտ դառնալ ներդրումների համար», – ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում