
Ինչպես են բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին (ֆոտոշարք)

Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության փողոցում։ Բախումներ են տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև։ Ինչպես հաղորդում է 168.am-ի թղթակիցը՝ ոստիկանները բերման են ենթարկել մեծ թվով ակտիվիստների, այդ թվում՝ Ժառանգություն կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանին և Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևո Բարսեղյանին։