Նոյեմբերի 17-ին` առավոտյան 5-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել երևանյան «Լոնդոն» բարում: Դանակահարվել են ակումբի աշխատակիցներ Շանթ Քոչյանը և Րաֆֆի Բարդաքչյանը:
Վնասազերծվեց հերթական հանցախումբը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Նոյեմբերի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատավարությունը, որին արդեն ավանդաբար ներկա էին հարյուրից ավելի մարդ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատական նիստը այսօր տեղի չունեցավ. նիստին չէր ներկայացել Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը:
Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու գործընթացը, մամուլի հրապարակումների համաձայն, դանդաղել է: Պատճառը, նույն հրապարակումների համաձայն, Գերմանիայում թուրքական լոբբինգի մեծ ազդեցությունն է:
Առանձնապես ակնկալիքներ, անկեղծ ասած. չունեմ, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի: Փորձենք վերլուծել վերջին ամիսների հայտարարությունները՝ ադրբեջանական պաշտոնյաների, նոր պաշտպանության նախարարի, կառավարության, պատգամավորների և հենց Ադրբեջանի նախագահի…
Իհարկե, սովորաբար ընդունված է ասել, որ սենսացիան լրագրության անբաժանելի մասն է, լրագրողների «հացը»: Ու բնական է, որ ցանկացած լրագրող ջանում է այնպիսի նյութեր հրապարակել, որոնց շուրջ աղմուկ բարձրանա, քննարկումներ ծավալվեն, և, ի վերջո, բարձրացված խնդիրներին լուծում տրվի: Սակայն այսօր Հայաստանում աղմուկ են բարձրացնում այն բնույթի նյութերը, որոնք առավել մակերեսային են:
168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե դեկտեմբերին սպասվող՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը կապվա՞ծ է ՄՄ անդամակցության գործընթացի արագացման հետ:
2014-ին կատարյալ ձախողում է սպասվում, որևէ ձևով կառավարությունը չի կարողացել ցուցադրել, թե ինչ ձևով է գեներացնելու 5% տնտեսական աճը:
«Մեկը ասում է՝ Եվրոպային եմ սիրում, մեկը Ռուսաստանին, մեկը՝ Ամերիկային: Սա ոչ թե քաղաքական է, այլ՝ բնավորության խնդիր է: Բայց քաղաքականության մեջ սիրել-չսիրել պետք է չլինի, որովհետև միջազգային հանրության, տարբեր երկրների հետ պետք է համագործակցություն լինի, և այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ գնում է
Կազմակերպիչները, ըստ երգչուհու, իրեն համերգի մասնակցելու առաջարկ են արել խոստանալով վճարել 400 հազար դրամ։ Սակայն երբ համերգի վահանակները պատրաստ են եղել, «Բիզնես նյուզից» երգչուհուն հայտնել են, թե պահանջված հոնորարը շատ բարձր է. կա՛մ պետք է պակաս վճարեն, կա՛մ նա հրաժարվի համերգից։
«Այս հանդիպումը կհամարեի հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում»:
«Կոչ եմ անում Ձեգ աոաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ և ունակություններ գտնելու՝ դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց։ Զանգի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են. այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:
Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1957 թ. ծնված Եղիա Ապանյանն է, որը նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:
Նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հայտնել է , որ այժմ խաղաղ է, 2 օր ադրբեջանական զինուժը կրակ է բացել երթեւեկող մեքենաների վրա:
Վրացիներն իրենց հայ գործընկերներին առաջարկել են նշել ՆԱՏՕ-ի ֆորումի ավարտը:
Բժիշկ Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուց տալ): Չնայած, ՀՀ ՔՕ նույն հոդվածը նախատեսում է նաև տուգանքի ձևով պատիժ, բժիշկ Վ. Մադոյանը գտնվում է նախնական կալանքի տակ և նրա նկատմամաբ կիրառվում է կալանավորումը՝ որպես խափանման միջոց:
Սաակաշվիլին իր հիասթափությունն է հայտնել Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից:
Ժամը 06:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, BMW մակնիշի 34 ՏC 740 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել է կայանված վիճակում գտնվող Էջմիածին քաղաքի բնակիչ, 59-ամյա Ավետիկ Վարդանյանին պատկանող Գազ 24 մակնիշի 64 ԼՕ 914 համարանիշի ավտոմեքենային:
Օրեր առաջ Ժնևում անցկացվել էր բանակցային ևս մեկ փուլ, որի արդյունքների մասին ԱՄՆ-ը վերստին իրազեկել է Իսրայելին:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբերտ Ֆերմանը:
Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Պենտագոնի մամլո քարտուղար Կառլ Վուտը մանրամասնել է, որ Հեյգելն այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ բանակցելուց հետո:
Դժբախտաբար, ՄԱԿ-ը չի ընդունել Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ որևէ բանաձև:
«Իմ հայտարարության տեղադրումից ուղիղ 24 ժամ անց ինձ ծանուցեցին աշխատանքից ազատելու մասին»,-հայտարարել է Ուայթը:
«Մեր նպատակն է համաձայանգիրն ստորագրել Վիլնյուսում: Սակայն մենք պետք է վերջնական վերլուծություն կատարենք: Հիմա Ուկրաինան պետք է որոշում կայացնի»,-հայտարարել է Կոսյանչիչը:
Ընթացիկ տարվա հունիսից կենսաթոշակային հիմնադրամին գումար է փոխանցել 427 անձ, որոնցից 22-ը՝ անձնական, իսկ մնացած 422 –ը՝ գործատուների սխեմայով: