Ինչո՞ւ է Քրիստինե Պեպելյանը հրաժարվում համերգից

«Ժողովուրդը» գրում է. Երգչուհի Քրիստինե Պեպելյանն արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնում է, որ «Բիզնես նյուզ» ընկերությունը խաբել է իրեն։ Կազմակերպիչները, ըստ երգչուհու, իրեն համերգի մասնակցելու առաջարկ են արել խոստանալով վճարել 400 հազար դրամ։ Սակայն երբ համերգի վահանակները պատրաստ են եղել, «Բիզնես նյուզից» երգչուհուն հայտնել են, թե պահանջված հոնորարը շատ բարձր է. կա՛մ պետք է պակաս վճարեն, կա՛մ նա հրաժարվի համերգից։ Երբ Քրիստինեն հրաժարվել Է համերգից, կազմակերպիչներն անմիջապես հայտարարել են, թե երգչուհին չի ցանկանում օգնել մանկատան երեխաներին, քանի որ համերգը բարեգործական Է։ Մինչդեռ այդ մասին երգչուհին չի իմացել։ Եվ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դեկտեմբերի 1-ին կազմակերպված «Սիրո մեղեդի» համերգը կարծես թե ձախողվում Է. համերգի 7 մասնակիցներից 5-ը հրաժարվել են բեմ դուրս գալ։ «ժողովուրդը» զրուցել է երգչուհի Լիանայի, երգիչներ Մհերի և Մարտին Մկրտչյանի հետ, որոնք հայտնել են, որ չեն պատրաստվում մասնակցել այդ համերգին։ Իսկ Սոնա Շահգելդյանը Հայաստանում չի լինելու։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս