ԱՄՆ-ը համաձայնվել է, որ Patriot համակարգերը ևս մեկ տարով մնան Թուրքիայում

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տրամադրած և Թուրքիայի տարածքում տեղակայված Patriot զենիթա-հրթիռային երկու համալիրները ևս մեկ տարով կմնան Թուրքիայի տարածքում՝ կապված Սիրիայում շարունակվող բախումների ժամանակ Թուրքիայի հակաօդային պաշտպանությունն ապահովելու հետ:

Պենտագոնի մամլո քարտուղար Կառլ Վուտը մանրամասնել է, որ Հեյգելն այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ բանակցելուց հետո: Հենց թուրքական կողմն է պնդել, որ երկարաձգվի Patriot համակարգերի մնալու ժամկետը: Հեյգելն ու Դավութօղլուն քննարկել են նաև Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման հարցը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով մեկ տարով երկարաձգել երկրին հատկացված Patriot զենիթա-հրթիռային վեց համալիրների տեղակայման ժամկետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930