Բաժիններ՝

ԵՄ. Ուկրաինայի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներից դուրս

ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներից դուրս, սակայն Բրյուսելը հույս ունի, որ Ուկրաինային կհաջողվի բոլոր հարցերը լուծել մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը, РИА Новости գործակալությանն ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«Մեր նպատակն է համաձայանգիրն ստորագրել Վիլնյուսում: Սակայն մենք պետք է վերջնական վերլուծություն կատարենք: Հիմա Ուկրաինան պետք է որոշում կայացնի»,-հայտարարել է Կոսյանչիչը:

Եթե համաձայնագիրը չստորագրվի Վիլնյուսում, ապա երբ այն կստրագրվի հարցին Կոսյանչիչը պատասխանել է, որ դրա համար պարտադիր չէ սպասել հաջորդ գագաթնաժողովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930