Միխեիլ Սաակաշվիլին հայտնվել է սեռական պատմությունների կենտրոնում. Известия
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնվել է սեռական պատմությունների կենտրոնում: Պետական միջոցների հաշվին Սաակաշվիլիի զվարճանքների մասին հայտարարել է նախագահական աշխատակազմի նախկին աշխատակիցը:
Վրացական պարբերականներից մեկը մանրամասներ է հրապարակել վրացի նախկին բարձրաստիճան անձանց արկածների մասին: Մասնավորապես, հաղորդվել է, որ նրանք ունեցել են հատուկ հաշվեհամար, որը զվարճանքների համար օգտագործվել է Միխեիլ Սաակաշվիլիի և նրա վստահելի շրջապատի կողմից:
Միջոցները ստացվել են գործարարների վրա ճնշում գործադրելու հետևանքով: Այդ միջոցների ստացման և ծախսման վրա վերահսկողությունն իրականացրել է նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ով ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ:
2008 թվականի նոյեմբերին այդ միջոցներից գումար է հատկացվել տվյալ ժամանակ երկրի առաջնորդի կողմից «Միսս Ուկրաինա» գեղեցկության մրցույթի երկու մասնակցի «կանչի» համար: 2009 թվականի սեպտեմբերին Սաակաշվիլին Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և ներկայումս նախնական կալանքի տակ պահվող Բաչո Ախալայայի հետ զվարճացել է Լոնդոնում:
Վրացական պարբերականի աղբյուրի տվյալներով՝ այդ ժամանակ ինտիմ ծառայությունների համար վճարվել է 10.000 ֆունտ սթեռլինգ: Բուն վճարումներն իրականացրել են աշխատակազմի աշխատակիցները, որոնց հատուկ այդ նպատակով են ընդգրկել պատվիրակության կազմում:
Նաև նշվում է, որ 2012 թվականի հունվարի վերջին Սաակաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն և Mandarin Oriental հյուրանոց է կանչել առնվազն 10 մարմնավաճառի, ինչին ականատես են եղել նաև տվյալ հյուրանոցում իջևանած իտալացի պատգամավորները:
Սակայն ամենահնչեղ սկանդալը գրանցվել է 2010 թվականի նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Պորտուգալական մամուլի տվյալներով՝ Սաակաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակությունը բյուջեի հաշվին Tiara Park Atlantic հյուրանոց է հրավիրել 80 տեղի մարմնավաճառի: Վրացիներն իրենց հայ գործընկերներին առաջարկել են նշել ՆԱՏՕ-ի ֆորումի ավարտը:
Սակայն այդ ամենին խոչընդոտել է տվյալ ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով իջևանել էր նույն հյուրանոցում: Հենց նրա բողոքից հետո ոստիկանություն են կանչել հյուրանոց: Չնայած դրան՝ Վրաստանի ԱԳՆ-ն այդ ժամանակ վստահեցրել է, որ ոչ մի սկանդալ չի եղել:
Բացի այդ, ոչ նպատակային ծախսեր են կատարվել նախագահի ընտանիքի, նրա հյուրերի, ընկերների ու չինովնիկների վրա: Մասնավորապես, Սաակաշվիլին 2013 թվականն իր մերձավորների հետ դիմավորել է ԱՄԷ-ում՝ ծախսելով 145.000 դոլար: Ավելի ուշ նախագահն ու Թբիլիսիի քաղաքապետը նիհարեցման կուրս են անցել Ավստրիայում, ինչն արժեցել է 70.000 դոլար: