
ԱՄՆ-ում պաշտոնյային հեռացրել են աշխատանքից` Օբամային քննադատելու համար

Ամերիկացի պաշտոնյային աշխատանքից ազատել են` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխումները քննդատելու համար, հաղորդում է Russia Today-ը:
Վաշինգտոնի ապահովագրության, բանկային եւ ֆոնդային ակտիվների հարցերով կոմիսար Ուիլյամ Ուայթի ազատման պատճառը եղել է Վաշինգտոնի քաղաքապետարանի կայքում տեղադրված նրա հայտարարությունը, որտեղ պաշտոնյան բացասական է արտահայտվել երկրի ղեկավարի ներկայացրած` առողջապահության ոլորտի ծրագրերի մասին:
«Իմ հայտարարության տեղադրումից ուղիղ 24 ժամ անց ինձ ծանուցեցին աշխատանքից ազատելու մասին»,-հայտարարել է Ուայթը: