
Սաակաշվիլիին հրավիրել են Մարգվելաշվիլիի երդմնակալությանը. Վրաստանի ԱԳՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել է նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մարգվելաշվիլիի երդմնակալությանը ներկա գտնվելու հրավեր է ստացել նաև նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը Թբիլիսիում անցկացվելու է նոյեմբերի 17-ին:
Նոյեմբերի 12-ին Վրաստանի ԿԸՀ-ը հրապարակել էր հոկտեմբերի 27-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է քվեների 62.12 տոկոսը: