Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ը հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի ԿԸՀ-ն այսօր հրապարակել է հոկտեմբերի 27-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Դրանց համաձայն, իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է քվեների 62.12 տոկոսը:

Նրա օգտին քվեարկել է 1.012.569 ընտրող: «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն հավաքել է քվեների 21.72 տոկոսը՝ 354.103 մարդ: «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ստացել է 166.061 ձայն (10.19 տոկոս):

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի ցուցանիշը կազմել է 2.88 տոկոս (49.984 քվե), իսկ Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Տարգամաձեի ցուցանիշը՝ 1.06 տոկոս (17.354 քվե): Մնացյալ թեկնածուները չեն կարողացել հավաքել քվեների 1 տոկոսը:

Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս