Բաժիններ՝

Պուտինը Մաքսային միության հարցում Ուկրաինայի ու Հայաստանի նախագահներին համոզել է ՊԱԿ-ի թղթապանակի միջոցով. ուկրաինացի պատգամավոր

Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսային միության հարցում Ուկրաինայի ու Հայաստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչին ու Սերժ Սարգսյանին համոզել է ՊԱԿ-ի թղթապանակի միջոցով.

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին բանակցությունների ժամանակ նստել է սեղանի շուրջ, ժպտացել է, սեղանի տակից հանել է ՊԱԿ-ի արխիվների թղթապանակը և դիմելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ ասել է.

«Դե՛, Վիկտո՛ր Ֆյոդորովիչ, կգնա՞ք Եվրոպա, և ողջ Ուկրաինան կկարդա՞ այս թղթապանակը, թե՞ Ուկրաինան կլինի Մաքսային միության հետ»: Եվ տեղի ունեցավ հրաշք. Յանուկովիչն ու նրա կուսակցությունը դադարեցրին եվրաինտեգրումը:

Ինչո՞ւ Պուտինի հետ հանդիպումից հետո Յանուկովիչը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Մի քանի ամիս առաջ համանման պատմություն գրանցվեց նաև Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպեց Պուտինի հետ և նա փոխեց իր դիրքորոշումը»

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ նիստը, որում, սակայն, չի ընդունվել «եվրաինտեգրացիոն» որևէ որոշում, այդ թվում նաև արտերկրում Տիմոշենկոյի բուժում ստանալու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս