Բաժիններ՝

Իսրայելի կառավարությունն արտգործնախարարի պաշտոնում հաստատել է Լիբերմանին

Ռուսական  ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունը երկրի արտգործնախարարի պաշտոնում հաստատել է «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանին: Այս մասին նշված է կուսակցության տարածած պաշտոնական հայտարարությունում:

Լիբերմանն այսօր Իսրայելի խորհրդարանում երդում է տալու որպես արտգործնախարար: Չորեքշբաթի Երուսաղեմի դատարանը միաձայն անմեղ է ճանաչել 55-ամյա Լիբերմանին՝ կապված հասարակական վստահությունը չարաշահելու գործի հետ: Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդարացման կապակցությամբ շնորհավորել էր Լիբերմանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս