Բաժիններ՝

Ավիգդոր Լիբերմանն արդարացվել է հասարակական վստահությունը չարաշահելու գործով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երուսաղեմի համաշխարհային դատարանն արդարացրել է Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին՝ կապված հասարակական վստահության չարաշահման գործի հետ: Դա «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդի համար ճանապարհ է հարթում քաղաքականություն վերադառնալու համար:

Ավելի վաղ Լիբերմանը հայտարարել էր, որ արդարացվելու դեպքում պատրաստվում է վերադառնալ արտգործնախարարի պաշտոնին՝ ընդգծելով, որ մինչև հունվարյան ընտրություններ իրեն նման խոստում է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Ցայժմ արտգործնախարարի պարտականությունները կատարում է ինքը՝ Նեթանյահուն: Լիբերմանն Իսրայելում իշխող «Լիկուդ-Բեյտեյնու» դաշինքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ գործող վարչապետից հետո: Լիբերմանը մեղադրվում էր հասարակական վստահությունը չարաշահելու մեջ՝ կապված Բելառուսում Իսրայելի դեսպան Զեև Բեն-Արիեի կարիերայի առաջխաղացման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930