Իրանի իշխանությունները չեն նախատեսում արտոնել մուտքը Facebook եւ Twitter` չնայած Ռոուհանիի հայտարարությանը
Իրանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության հարցերով նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Facebook եւ Twitter սոցիալական ցանցերի մուտքի արտոնումը կառավարության ծրագրերի մեջ չի մտնում` չնայած երկրի նախագահ Հասան Ռոուհանիի` քաղաքացիների կողմից համացանցից օգտվելու իրավունքի մասին հայտարարությանը, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
«Չի ենթադրվում, որ այնպիսի կայքեր, ինչպիսիք Facebook-ն ու Twitter-ն են, մուտքի արգելքը կհանվի»,- հայտարարել է Վաեզին:
Նշենք, որ Իրանում բավականին կոշտ ինտերնետ -գրաքննություն է առկա: