Բաժիններ՝

Էթիկայի հանձնաժողովը Տարոն Մարգարյանի մասին տեղեկատվություն չի հրապարակում

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Փաստիֆո»-ի հարցին ի պատասխան, մերժեցին հայտնել, արդյո՞ք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից ստացել են պաշտոնական պատասխան, թե՞ ոչ:

Բանն այն է, որ Հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Տարոն Մարգարյանի վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում էր կայացրել, միաժամանակ նաև առաջարկելով Երեւանի քաղաքապետին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առաջարկությունները և բացատրությունները: 10-օրյա ժամկետը թեև սպառված է, սակայն, Հանձնաժողովում հրաժարվեցին հայտնել, ներկայացրել է քաղաքապետը իր առարկությունները և բացատրությունները, թե հրաժարվել է:

Կայք-ի հարցին ի պատասխան, Հանձնաժողովի ընդունարանից միայն ասացին, որ իրենք որևէ տեղեկություն չեն տրամադրում, որովհետև «ուսումնասիրություն է ընթանում, և որևէ տեղեկատվության հրապարակումը կխոչընդոտի այդ աշխատանքներին»:

Հանձնաժողովում նաև խոստացան, որ սահմանված ժամկետի ավարտից հետո որոշումը հրապարակել:

Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքը Վարույթն իրականացնող մարմնին վարույթն ավարտելու համար 1 ամիս ժամանակ է հատկացնում, և այդ ժամկետը սպառվում է հոկտեմբերի 26-ին:

Հանձնաժողովը Տարոն Մարգարյանի վերաբերյալ վարույթը հարուցրել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից դեռևս հուլիսի 26-ին ներկայացրած դիմումի հիման վրա, որով կազմակեպությունը հանձնաժողովին առաջարկում էր պարզել, թե ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելիս Երևանի քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում, ինչպես նաև` ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքն ու լիազորությունները։

Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքը Հանձնաժողովի որոշումների հրապարակման համար նաև հստակ կարգ է սահմանում. Դրանք 5-օրյա ժամկետում պետք է հրապարակվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Սակայն, ավելորդ չէ նաև նշել, որ մինչ օրս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումներից կայքում հրապարակվել են միայն 2-ը, այն էլ` սահմանված ժամկետի խախտմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս