Բաժիններ՝

Կինը շուրջ 5 ամիս գտնվում է կոմայի մեջ. Հարազատները փնտրում են մեղավորներին (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ մոտ 5 ամիս առաջ Վանաձորի բնակիչ 26-ամյա Լիլիթ Նալբանդյանին տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ ծնվել է նրա առաջնեկը, սակայն ծննդաբերությունից հետո երիտասարդ աղջիկը կոմայից դուրս չի եկել: Պատճառը ոչ թե առողջական խնդիրներն են, այլ բժիշկների ոչ պրոֆեսիոնալ ու անտարբեր վերաբերմունքը հիվանդի նկատմամբ` պնդում են Լիլիթի հարազատները: Նրանք համոզված են, որ մինչ ծննդաբերելը Լիլիթը որեւէ խնդիր չի ունեցել, նաեւ կեսարյան հատման անհրաժեշտություն չի եղել, բայց բժիշկները որոշել են գնալ այդ քայլին, անզգայնացրել են Լիլիթին, որից հետո նա կոմայի մեջ է հայտնվել: Հարազատները վստահեցնում են, թե սա նույն հիվանդանոցում առաջին դեպքը չէ, բայց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031