Մենք Ռուսաստանին թույլ չենք տա կանգնեցնել մեզ. Բիձինա Իվանիշվիլի

Die Welt-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին. «Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններում ոչինչ չի փոխվել:

Մենք ցուցաբերում ենք հարաբերությունները կարգավորելու կամք: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այսպես կոչված Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ սահմանինմ, հարցերը թողնում է բաց: Եվ այնուամենայնիվ, ես դեռ հույսեր ունեմ՝ կապված խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հետ:

Այն, ինչ տեղի է ունենում սահմանին, արդեն իսկ հանդիսանում է ճնշում (կապված Վրաստանի եվրաինտեգրման հետ): Սակայն մենք թույլ չենք տա կանգնեցնել մեզ: Ռուսաստանը երբեք պաշտոնապես իրեն չի հակադրել ԵՄ-ի հետ, սակայն նրա գործողություններում հստակ նկատվում է այդպիսի վերաբերմունք:

Ես չեմ կարողանում հասկանալ, թե Ռուսաստանն ինչ դեմ բան ունի Եվրոպային: ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը մեր ռազմավարությունն է: Մենք ոչ մի դեպքում չենք փոխի այն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031