
Ադրբեջանում զինվորական մեքենան ընկել է կիրճը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում վթարի է ենթարկվել մի զինվորական մեքենա: Միջադեպը գրանցվել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում:
Զինված ուժերին պատկանող «Ուրալ» մակնիշի մեքենան ընկել է կիրճը: Դրա հետևանքով մեքենայի վարորդ, ժամկետային զինծառայող (1974 թվականին ծնված) Մամեդ Հուսեինօղլու Հուսեյնովը մահացել է տեղում:
Մեքենայում գտնվել է նաև զինվոր Իլկին Օրուջևը, ով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Տարվում է հետաքննություն: