Բաժիններ՝

«Ժնև 2»-ը կարող է անցկացվել նոյեմբերի երկրորդ կեսին. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ինդոնեզիայի Բալի կղզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք բանակցել են Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ:

Քերին ընդգծել է, որ իրենք բանակցել են Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային խաղաղության կոնֆերանսը նոյեմբերի երկրորդ կեսին անցկացնելու շուրջ: Քերին հավելել է, որ ստույգ ժամկետը որոշելու է ՄԱԿ-ը՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ համագործակցությամբ:

Ավելի վաղ «Ժնև 2»-ի անցկացումը քանիցս հետաձգվել է՝ կապված դրա կազմակերպման խնդիրների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031