Բաժիններ՝

Իրանում դիվերսանտներ են կալանավորվել. Ալի Աքբար Սալեհի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտներից մեկում կալանավորվել է 4 դիվերսանտ: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին.

«Ոչ վաղ անցյալում մենք բացահայտեցինք, որ մի քանի մարդիկ դիվերսիա են պատրաստում միջուկային գործարանում, սակայն թույլատրեցինք նրանց շարունակել իրենց նախապատրաստական գործունեությունը՝ ստանալու համար ավելի շատ տեղեկատվություն:

Նրանց կալանքի տակ առնելն իրականացվել է ժամանակին, այժմ իրականացվում է հարցաքննություն: Ընդհանուր առմամբ, կալանքի տակ է վերցվել 4 մարդ: Իրանը պահպանում է զգոնություն՝ կանխելու համար անբարենպաստ միջադեպերը: Մեր չարակամները դիմել են խափանարար գործողության, և մենք պետք է լինենք ուշադիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031