Բաժիններ՝

ԱՄՆ-ում բացահայտվել է հայերի մասնակցությամբ խարդախության խոշոր դեպք

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի Հարավային օկրուգի Դաշնային դատախազությունը հայտնել է խարդախության խոշոր դեպքի բացահայտման մասին, որին մասնակցել են ամերիկահայերը և հետխորհրդային մի շարք երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան ու Ուզբեկստան) քաղաքացիները:

Խարդախության բացահայտման հետ կապված՝ հարուցվել է 4 քրեական գործ, որում ընդհանուր առմամբ ներգրավված է 55 մարդ: Նրանցից 22-ը կալանքի տակ են վերցվել Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում, Լաս Վեգասում և Մերիլենդ նահանգում: 33-ը գտնվում են փախուստի մեջ: Նրանցից 21-ն արդեն իսկ լքել է ԱՄՆ-ի տարածքը:

Նախորդ շաբաթվա վերջին իշխանություններն իրականացրել են 12 խուզարկություն, որի ընթացքում առգրավվել են 13.000 դոլար (կանխիկ) և 4 ատրճանակ, որոնցից 3-ը՝ չգրանցված: Խարդախությունն առնչվել է բանկերին, հարկերից խուսափելուն:

Դրա մասնակիցները հափշտակել են ավելի քան 2000 տուժածի անձնական տվյալներ և նրանց անունից ԱՄՆ հարկային վարչությունից (IRS) պահանջել են հետ վերադարձնել իբրև թե այդ անձանց կողմից վճարված ավելի քան 17 միլիոն դոլարի գերավճարը:

Սակայն IRS-ը մերժել է այդ պահանջների մի մասը և վերջին հաշվով խարդախներին վճարել է ավելի քան 7 միլիոն դոլար: Մի շարք դեպքերում հարկերը վերադարձվել են հանգուցյալներին: Տվյալ գործով անցնում է մեղադրյալներից 29-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս