Բաժիններ՝

Թուրքիայի Գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել երկրի զինված ուժերի անձնակազմի մասին

Թուրքիայի զինված ուժերի կայքում տվյալներ են հրապարակվել հոկտեմբերի 1-ի դրությամբ զինված ուժերի թվակազմի վերաբերյալ: Այդ տվյալների համաձայն, Թուրքիայի զինված ուժերում ծառայում է 347 գործող գեներալ/ծովակալ, որոնցից 314-ը բաժին է ընկնում ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին, 32-ը` Ժանդարմերիային, և 1-ը` Առափնյա պաշտպանությանը:

Սպաների ընդհանուր թվաքանակը կազմել է 39.451, որից 33.010-ը` ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում, 5840-ը` Ժանդարմերիայում, 601-ը` Առափնյա պաշտպանությունում:

Ենթասպաների ընդհանուր թվաքանակը կազմել է 96.442, որից 72.227-ը` ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում, 22.810-ը` Ժանդարմերիայում, 1405-ը` Առափնյա պաշտպանությունում:

Զինված ուժերի ընդհանուր թվակազմը կազմել է 647.583 մարդ, որից ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի մասնաբաժինը կազմել է 410.735 մարդ, Ժանդարմերիայինը` 183.789 մարդ, Առափնյա պաշտպանությանը`5401 մարդ:

Զինված ուժերում քաղաքացիական ծառայողների քանակը կազմել է 52.133 մարդ, որից 47.658-ը՝ ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում, 3569-ը՝ Ժանդարմերիայում, 906-ը՝ Առափնյա պաշտպանությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս