
Ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայող է մահացել: Միջադեպը գրանցվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության զորամասերից մեկում, ուր (բեռնատարի մեջ) հայտնաբերվել է 25-ամյա զինծառայող Սավեդդինով Իմրան Շոհրեթօղլուի դիակը:
Շոհրեթօղլուն ծառայում էր Պետական սահմանի պահպանման ծառայությունում: Նրա մահվան պատճառներն առայժմ անհայտ են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ այս տարի Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտի կորուստները կազմել են 64 մարդ: