
Այս տարի Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները կազմել են 64 մարդ. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ այս տարի Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտի կորուստները կազմել են 64 մարդ:
Ընդ որում, միայն 9 մարդ է զոհվել մարտական պայմաններում (հայկական կողմից արձակված կրակոցներից): Մնացյալ 55-ը հանդիսանում են ոչ մարտական պայմանների կորուստներ: Մեկ կուրսանտ մահացել է չպարզված հանգամանքներում:
Հաշվետու ժամանակահատվածում վիրավորների ու մարմնական վնասվածքներ ստացածների քանակը կազմել է 73 մարդ: Նրանից միայն 7-ն է վիրավորվել հայկական կողմից արձակված կրակոցներից, իսկ մեկն էլ պայթել է ականի վրա: