Ուկրաինայի նախագահը հայտնել է հրադադարի հարցը Դոնալդ Թրամփի հետ քննարկելու մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հաագայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում հրադադարի հաստատման հարցը։ Այս մասին Զելենսկին տեղեկացրել է Telegram-ի իր ալիքում կատարած գրառմամբ։

«Երկար և բովանդակալից հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Ներառեցինք բոլոր իսկապես նշանակալի հարցերը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին, շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Նահանգներին։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես հասնել հրադադարի և իրական խաղաղության»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ հանդիպման մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Ավելի վաղ ուկրաինական УНИАН լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Զելենսկիի և Թրամփի զրույցը տևել է մոտ 40 րոպե։

Տեսանյութեր

Լրահոս