
ՀՀ-ում քոլեջներ կամ ուսումնարան ընդունվող օտարերկրացիները կարող են առցանց դիմում ներկայացնել ԿԳՄՍՆ. Նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը:
Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ քոլեջներ կամ ուսումնարաններ, պետք է ԿԳՄՍ նախարարություն առձեռն, իսկ դիմում- հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո առցանց համակարգում ներկայացնեն դիմում-հայտ: Առցանց համակարգում դիմումին կից անհրաժեշտ է ներբեռնել նաև փաստաթղթերը PDF ֆորմատով: Ըստ հիմնավորման՝ դիմում-հայտերի ընդունումն էլեկտրոնային եղանակով կազմակերպելն առավել կհեշտացնի դիմորդների ընդունելության գործընթացը:
Մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար անցկացվում է գիտելիքների և կարողությունների ստուգում:
Դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգման և ընդունելության ժամկետները և պայմանները սահմանվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է ԿԳՄՍ նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է նրան հրամանագրել:
Ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարելու պահանջը:
Մանրամասները՝ այստեղ.