Իրանում հայտնել են երկրի միջուկային օբյեկտներին հասցված լուրջ վնասի մասին

Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այո, մեր միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են»,- հունիսի 25-ին հայտնել է նա։

Իրանի միջուկային օբյեկտների, մասնավորապես, ամենապաշտպանվածը համարվող Ֆորդոյի վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30