Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում մի շարք ընդդիմադիրների, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա աջակիցների բնակարաններում։

Խուզարկություններին հետևեցին նաև մի շարք ձերբակալություններ։ Մեր տեղեկություններով, ձերբակալվել են 14 անձինք։

Քիչ առաջ հայտնի դարձավ ձերբակալվածներից 12-ի անունները։ Նրանք են՝

Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, «Սրբազան շարժման» համակիր Մովսես։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30