Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ իրականացված միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրյա քաղաքացի։

Գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանից արտաքսվել են Հնդկաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Ռուսաստանի, Իրանի, Հորդանանի, Պակիստանի, Ադրբեջանի, Նիգերիայի և Մարոկկոյի քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և Վրաստանից նրանց արտաքսման իրականացումը»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս