Ինչո՞վ է հայտնի Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը քննող դատավորը

168.am-ի տեղեկություններով՝ ենթադրյալ «ահաբեկչության» գործով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը քննելու է Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանը:

Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, որ դատավոր դարձավ իրավունքի ուժով, այլ ոչ թե Նախագահի հրամանագրով, քրեական գործը՝ վրան. Նրան մեղադրում էին այն բանում, որ լինելով փաստաբան՝ յուրացրել է իր վստահորդի գումարները:

Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, ով ազատ էր արձակել «Ֆազ» մականունով քրեական հեղինակության՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող «Չաղ Ռուստամ» մականունով Ռուստամ Ստեփանյանին:

Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, ով օրենքի կոպտագույն խախտմամբ դատապարտեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ պատգամավոր Լևոն Քոչարյանին, վերջինիս օգնական Արթուր Սուքոյանին, գեներալ Տիրան Խաչատրյանին, տնային կալանքի ռեժիմի վերաբերյալ որոշում կայացրեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վերաբերյալ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս