Բաժիններ՝

Ռուսաստանի աջակցության պայմաններում Ասադը կարող է թքած ունենալ մնացյալ աշխարհի վրա. The Times

Բրիտանական The Times պարբերականում հրապարակվել է սյունակագիր Էդվարդ Լուկասի «Սիրիան ապացուցեց, որ Ռուսաստանը մեր ընկերը չէ» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Սիրիայում խաղաղ քաղաքացիների նկատմամբ մարտական թունավոր նյութերի կիրառման պատասխանատվությունն ընկնում է անմիջականորեն նրանց վրա, ովքեր կիրառել են դրանք: Ավելի շուտ դա ընկնում է Ասադի վարկաչարգի, սակայն հնարավոր է նաև՝ ապստամբների վրա:

Սակայն ավելի մեղավոր է աշխարահակարգը, որը հակամարտությանը թույլ տվեց վերաճել լայնամասշտաբ ու անվերահսկելի քաղաքացիական պատերազմի: Մեղքի իրենց բաժինն ունեն անվճռական, պառակտված արևմտյան ժողովրդավարությունները:

Ամերիկան «Արաբական գարնան» ամենասկզբից որոշել է «առաջատար լինել թիկունքից»: ԵՄ-ն իր արտաքին քաղաքականությամբ հիշեցնում է դեռահասի, որը չգիտի իր իրական ուժը: Թուրքիան ունի իր խնդիրները, Իսրայելը կշտամբում է Ասադին, սակայն ավելի շատ սարսափում է իսլամականներից:

Եվ ամեն դեպքում բոլորից շատ մեղավոր է Ռուսաստանը, որը գագաթնակետում արգելափակել է Արևմուտքի բոլոր փորձերը՝ ուժեղացնելու համար ճնշումն ասադյան վարչակարգի վրա, երբ դեռ հնարավոր էր պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ:

Նա նորից ու նորից վետո է դրել ՄԱԿ ԱԽ-ում կամ էլ սպառնացել է դա անել, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտել է այն դերի մեջ, որը «Սառը պատերազմի» ժամանակ խաղացել է Անդրեյ Գրոմիկոն: Առանց մոսկովյան հովանավորների Դամասկոսի համար շատ ավելի բարդ կլիներ շեշտը կոշտ ուժ վրա դնելը:

Փոխարենը Ռուսաստանի աջակցությամբ նա կարող է նախկինի նման թքած ունենալ մնացյալ աշխարհի վրա՝ անկախ նրանից, թե ինչ գին է ստիպված վճարել Սիրիայի ժողովուրդը: Հեռավոր հեռանկարում Սիրիական հակամարտությունը կարող է ավարտվել Դեյթոնի համաձայնագրի նման, որը վերջ դրեց Բոսնիական պատերազմին:

Շատերը չեն ապրի մինչ այդ օրը, իսկ այժմ Արևմուտքը պետք է վերջ դնի Ռուսաստանի հանդեպ տածած պատրանքներին: Ժամանակն է հասկանալ, որ նրա պահվածքը ժողովրդավարական իդեալներից ժամանակավոր հեռացում չէ, այլ նրա խոր և վրիժառու հակաարևմտյան վարչակարգի էությունն է: Հնարավոր է՝ արդեն ուշ է Սիրիան փրկելը, սակայն մենք դեռ կարող ենք օգնել ինքներս մեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս