Հանուն ապօրինի կալանավորված իմ հոգևոր եղբայրների և քաղկալանավորների, ովքեր պայքարում են մեր պատվի և կեսագրության համար, ցանկանում եմ գնահատանք հայտնել բոլոր փաստաբաններին. Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորական ուղերձ է հղել Փաստաբանների օրվա առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ամբողջ սրտով և սիրով հանուն ապօրինի կալանավորված իմ հոգևոր եղբայրների և տասնյակներով քաղկալանավորների, ովքեր պայքարում են մեր պատվի և կեսագրության, մեր Հայրենիքի ազատագրության համար, ցանկանում եմ գնահատանք, շնորհավորություններ և շնորհակալություն հայտնել բոլոր իրավապաշտպան փաստաբաններին՝ Փաստաբանի օրվա առթիվ։

Դուք ձեր գործունեությամբ կռվում և պայքարում եք մեր պետության ազատագրության համար՝ ձեր մասնագիտությունից ավելի և վեր։ Պայքարում եք արդարության և իրավունքի հաստատման համար՝ ընդհանրապես հաշվի չառնելով ո՛չ ձեր անձնական շահը և ո՛չ էլ նպատակահարմարությունը։

Աստված զորացնի և պահի ձեզ, որպեսզի ձեր միջոցով ևս մեր երկրում, ինչպես Աստծո խոսքն է ասում՝ «Իրավունքը և արդարությունը հանդիպեն և համբուրվեն», և դուք գործեք լիարժեք իրավունքի և արդարության տիրույթում՝ լիովին վայելելով ձեր մասնագիտական հաջողությունների ուրախությունը։

Արդար և իրավունքի՝ ճշմարտության և արդարության Հայաստանի տեսիլքով, սիրով և աղոթքով՝

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

06.12.2025թ.»:

Տեսանյութեր

Լրահոս