ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է վնասի չափը, որը պատճառվել է Եվրոպային՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով

Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է՝ հակառուսական պատժամիջոցների հետեւանքով 2022-2025թթ. եվրոպական տնտեսությունը կրել է 1,6 տրլն եվրոյի վնաս։

Ինչպես նշել են գերատեսչությունում, ՄԱԿ գնահատականներով՝ պատժամիջոցները համակարգային ռիսկեր են առաջացնում ողջ համաշխարհային տնտեսության համար. էներգիայի եւ պարենի անբավարարություն, պարտքի բեռի մեծացում, վստահության նվազում ֆինանսական համակարգի հանդեպ։

«Նավագնացության ազատության դեմ ոտնձգությունը, համաձայն ՄԱԿ 1982թ. ծովային իրավունքի կոնվենցիայի, սպառնում է ծովային առեւտրին։ Կենտրոնական բանկերի ինքնիշխան ակտիվների բռնագանձման փորձերը ռիսկեր են ստեղծում բոլոր պետությունների համար, որոնք միջոցներ ունեն արեւմտյան իրավասության տակ»,- նշվել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031