Բաժիններ՝

PKK-ն չի պահել իր խոսքը. Էրդողան

Թուրքական Haber Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինված ջոկատները չեն կատարել Թուրքիան լքելու վերաբերյալ իրենց պարտավորությունները.

«Նրանք (քուրդ զինյալները) չեն պահել իրենց խոսքը: Հեռացել է միայն 20 տոկոսը, և այն էլ հիմնականում տարեցները, կանայք ու երեխաները: Բացի այդ, զինյալները չեն զինաթափվել: Նրանք, ովքեր պատրաստվում են հարձակվել, մեր երկրի ուժային կառույցները չեն ասի «Բարի գալուստ», փոխարենը կանեն այն, ինչ որ պետք է անեն»:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիան լքելու գործընթացը սկսել է այս տարվա մայիսի 8-ին: Օրեր առաջ թուրքական մամուլը գրեց, որ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT), Ժանդարմերիայի ու Անվտանգության ծառայության զեկույցները վկայում են, որ PKK-ն չի ցանկանում մինչև վերջին պահը լքել Թուրքիայի ռազմավարական կարևորության շրջանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս