Արցախահայության նկատմամբ կատարվածը Ցեղասպանություն է. այն պետք է արժանանա նաև  գերմանական իշխանությունների համարժեք գնահատականին. Լուիս Օկամփո

Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Փաուլսքիրխե սրահում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի որգեկոչման արարողությունը։ Ինչպես նախորդ տարիներին այն կազմակերպվել էր Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի եւ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:

Ոգեկոչման երեկոյին նախ ողջույնի խոսոք հղեց Ֆրանկֆուրտի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դր․ Բաստիան Բերգերհոֆը, ապա երեկոյի բացումը ազդարարեց ԳԿԽ-ի ատենապետ Յովնաթան Շպանգենբերգը՝ կազմակերպիչների անունից ողջունելով հայ եւ օտարազգի հյուրերին ու ներկաներին։

Ապա ելույթ ունեցավ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքեր հենչեցիրին նաեւ Գերմանիայի Հեսսեն երկրամասի Լանդթագի (երկրամասային խորհրդարան) փոխնախագահ տիկին Անգելա Դորնը, նոյն Լանդթագի պատգամավոր եւ Հեսսենի երկրամասի վարչապետ Բորիս Ռհայնի ներկայացուցիչ պարոն Անդրեաս Հոֆմայսթերը։

Երեկոյի հիմնական բանախոսն էր Միջազգային քրեական դատարանի հիմնադիր նախագահ արգենտինացի Լուիս Մորենո Օկամփոն, որը կազմակերպիչների հրավերով հատուկ այս առիթով ժամանել էր Գերմանիա։

Պարոն Օկամփոն իր բանախոսության մեջ զուգահեռներ անցկացրեց Հայոց ցեղասպանության եւ արցախահայության նկատմամբ կիրառված ոճրագործությունների միջեւ՝ ընդգծելով, որ այն մեր օրերում իրագործված ցեղասպանություն է եւ ինչպես անցյալի ցեղասպանությունները, այն եւս պետք է արժանանա միջազգային հանրության եւ մասնավորապես գերմանական իշխանությունների համարժեք գնահատականին։

Ոգեկոչման երեկոյին ներկա էին շուրջ 500 հայ եւ օտարազգի մասնակիցներ, այդ թվում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, Ֆրանկֆուրտի քաղաքային խորհրդի անդամներ, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, թեմական խորհրդի անդամներ եւ գերմանահայ տարբեր կազմակերպություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930