Բաժիններ՝

Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ

Իսրայելը լույս ապրիլի 29-ի գիշերը մի շարք ավիահարվածներ է իրականացրել Գազայի հատվածի վրա, հարվածներ հասցրել Գազա և Ռաֆահ քաղաքներին:Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:

Պաղեստինյան WAFA գործակալությունը, վկայակոչելով առողջապահական իշխանությունների տվյալները, տեղեկացրել է, որ Գազա քաղաքի արևմուտքում գտնվող բնակելի շենքում Իսրայելի ռմբակոծության հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք, ևս տասը մարդ վիրավորվել են։

Ռաֆահում, տարբեր լրատվամիջոցների տվյալներով, ավիահարվածների հետևանքով փլված երեք շենքերում զոհվել է 13-15 մարդ։

Իսկ Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ փախստականների ճամբարում, ըստ WAFA-ի, Իսրայելի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1 մարդ, մի քանիսը՝ վիրավորվել։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 130 պատանդ։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 34 450-ի, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Առնվազն 77 500 մարդ վիրավորվել է։

Ապրիլի սկզբին Իսրայելը հայտարարել է նոր հսկիչ անցակետերի բացման մասին, որոնք նախատեսված են Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը հեշտացնելու և օգնության ծավալներն ավելացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930