Բաժիններ՝

Ածխաջրեր պարունակող սննդամթերքներ

Ածխաջրերն օրգանական միացություններ են, որոնք կենդանի օրգանիզմների բջիջների և հյուսվածքների անհրաժեշտ բաղադրիչներն են կազմում: Նրանք ընդգրկված են օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող բարդ մոլեկուլների կազմի մեջ, իրականացնում են պահեստային սննդարար նյութերի դերը և մասնակցում նյութափոխանակության գործընթացներին:

Ածխաջրերը լինում են պարզ և բարդ, դյուրամարս և դժվարամարս:

Պարզ ածխաջրերը մասնակցում են օրգանիզմում իրականացվող գործընթացներին: Պարզ ածխաջրերից են գլյուկոզան, ֆրուկտոզան և գալակտոզան:

Բարդ ածխաջերերը մասնատվում են պարզ ածխաջրերի և նոր միայն մարսվում: Բարդ ածխաջրերը բաժանվում են երկու տեսակի. դիսախարիդներ՝  սախարոզը, մալտոզը, լակտոզը և պոլիսախարիդներ՝ օսլա, գլիկոգեն, պեկտին և ցելյուլոզա:

Կարդացեք նաև

Գլյուկոզա

Ածխաջրերից ամենաճանաչվածը գլյուկոզան է: Այն մեծ դեր է խաղում նյութափոխանակության գործընթացում: Գլյուկոզան ապահավում է օրգանիզմը էներգիայով:

Արյան մեջ գլյուկոզայի պակասը հանգեցնում է հետևյալ հետևանքների՝

  1. Հոգնածություն
  2. Գրգռվածություն
  3. Սրտխառնոց
  4. Աշխատելու անկարողություն
  5. Գիտակցության կորուստ:

Գլյուկոզայով հարուստ են խաղողը, գիլասը, ազնվամորին, ելակը, ձմերուկը և այլ քաղցր մրգեր: Գլյուկոզա պարունակում են նաև բանջարեղենները:

Ֆրուկտոզա

GilasԻ տարբերութուն գլյուկոզայի՝ ֆրուկտոզան ինսուլին հորմոնի կարիքը չունի, որպեսզի արյունից թափանցի օրգանիզմի բջիջներ: Լյարդում ֆրուկտոզայի մի մասը վերածվում է գլյուկոզայի:

Ֆրուկտոզ պարունակում են խաղողը, խնձորը, բալը, գիլասը, տանձը, սեխը, ձմերուկը, մորին և հաղարջը: Ֆրուկտոզան քիչ քանակությամբ պարունակվում է նաև բանջարեղենների մեջ: Հիշեցնենք, որ մեծ քանակությամբ ֆրուկտոզա պարունակում է մեղրը:

Գալակտոզա և լակտոզա

Պարզ ածխաջուր գալակտոզան իր բնական ձևով չի հանդիպում մթերքների մեջ: Սակայն միանալով գլյուկոզային այն ձևավորում է դիսախարիդ՝ լակտոզան, որն էլ կաթնամթերքի ձևով՝ կաթ, թթվասեր, պանիր, յոգուրտ, մածուն, ներթափանցում է մեր օրգանիզմ: Ստամոքսաղիքային տրակտում լակտոզան մասնատվում է գլյուկոզայի և գալակտոզայի: Գալակտոզան ներթափանցելով արյան մեջ լյարդում վերածվում է գլյուկոզայի:

ՍախարոզShaqar

Սախարոզը դիսախարիդ է, որը ներառում է գլյուկոզա և ֆրույտոզա: Շաքարի 99.5%ը բաղկացած է սախարոզից: Ստամոքսաղիքային տրակտում շաքարը արագ մասնատվում է գլյուկոզայի և ֆրույտոզայի, որոնք անմիջապես ներթափանցում են արյան մեջ: Տարածված կարծիք կա, որ մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներում պարունակվում են դատարկ կալորիաներ: Բանն այն է, որ օգտագործելով չափազանց քաղցր սնունդ, մենք ստանում են մեծ էներգիա, որի ավելացած մասը ձևավորում է ճարպեր և մենք այդ սնունդից չենք ստանում այնպիսի անհրաժեշտ սննդարար նյութեր, որոնք կարևոր են օրգանիզմի համար:

Սախարոզը պարունակվում է դդմի, դեձղի, մանդարինի և բազուկի մեջ: Սախարոզի աղբյուր են հանդիսանում նաև մուրաբան, թխվածքները, կոնֆետները, պաղպաղակը, հյութերը և այն ամենը, ինչը պարունակում է մեծ քանակությամբ շաքար:

Օսլա

Օսլան օրգանիզմում վերածվում է գլյուկոզայի: Օսլա պարունակող հիմնական մթերքներից են շիլաները, թխվածքները, կարտոֆիլը: Շիլաներից քիչ օսլա է պարունակում վարսակի շիլան, իսկ մեծ քանակությամբ օսլա պարունակում է հնդկաձավարը և բրինձը: Օսլա պարունակում են նաև լոբազգիները՝ ոլոռը, լոբին և ոսպը, իսկ ահա սոյայի մեջ շատ քիչ քանակությամբ օսլա է նկատվում:

Գլիկոգեն

Գլիկոգենը կենդանական ծագման ածխաջուր է և ոչ մեծ քանակությամբ առկա է լյարդի և մսի մեջ:

Ցելյուլոզա և պեկտին

Այս ածխաջրերը բարդ կառուցվածք ունեն և չեն մարսվում օրգանիզմի կողմից: Կար ժամանակ, երբ դրանք ավելորդ էին համարվում սննդակարգում ներառելու համար, սակայն պարզվում է, որ նրանք կարևոր դեր են ունեն մարսողության գործընթացի խթանման համար, օրգանիզմից դուրս են հանում տոքսինները և շլակները, նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների առաջացմանը:

Ցելյուլոզա և պեկտիններ պարունակվում են բանջարեղենի, մրգերի մեջ:

Միրգը խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան, քանի որ այն պարունակում է ածխաջրեր և էներգիայի ավելցուկը նպաստում է ճարպերի առաջացմանը: Երեկոյան ուտելիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից և չպարունակից օսլա:

Ածխաջրերը կարևոր դեր են խաղում մեր օրգանիզմի համար և չի կարելի նրանցից հրաժարվել: Սակայն դյուրամարս ածխաջրերի չարաշահումը կարող է վնասել առողջությունը: Արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը նպաստում է ինսուլինի մակարդակի բարձրացմանը և դա էլ հանգեցնում է ճարպերի առաջացմանը: Դիոտոլոգները խորհուրդ են տալիս պարզ ածխաջրերը փոխարինել բարդ ածխաջրերով, որոնք աստիճանաբար են մասնատվում և արյունը ապահովում գլյուկոզայով:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս