Սուրեն Խաչատրյան. Ես ընդամենը հրաժարվել եմ իմ պաշտոնից, բայց երբեք չեմ հրաժարվելու Սյունիքին ծառայելուց
aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Սյունիքի մարզպետարանում ներկայացվեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, որին ներկա է եղել նաև նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Նա շնորհավորել է պարոն Հակոբյանին և խնդրել, որպեսզի առաջնորդվի սյունեցու հպարտությամբ:
«Առաջին խնդրանքս նա է լինելու, որ սյունեցու հպարտությամբ առաջնորդվեք և կարողանաք սյունեցու հպարտությունը միշտ բարձր պահել: Ես նույնպես ուզում եմ շնորհավորել, կարծում եմ բոլորս միասին ուրախ ենք, որովհետեւ նույն թիմում ենք, երկրի քաղաքական նույն թիմն է, ոչ մի փոփոխություն չկա: Արդեն 10 տարուց ավելի է միասին աշխատել ենք թե՛ պետական խնդիրների, թե՛ պետության կողքին լինելու, թե՛ մեր մարզի բոլոր խնդիրների լուծման ճանապարհին: Վահե Հակոբյանն այն անձնավորությունն է, որ 3 անգամ այս տարածաշրջանում մեծամասնական ընտրություններում բարձր ցուցանիշներով ընտրվել է ԱԺ պատգամավոր, դա խոսում է մեր ժողովրդի կողմից նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի ու գնահատականի մասին, – իր ելույթում ասել է պարոն Խաչատրյանը՝ հավելելով,- Ես ընդամենը հրաժարվել եմ իմ պաշտոնից, բայց երբեք չեմ հրաժարվելու Սյունիքին ծառայելուց»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.