Հայկ Ալումյան. Ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող մեղադրանք է

Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել:

Նշված տեղեկատվությունը 168.am-ի հետ զրույցում հասատատեց Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ Արտակ Բուղադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով:

Օրեր առաջ Հայկ Ալումյանը հայտարարել էր, թե գործի հանգամանքներն այնպիսին չեն, որ Արտակ Բուդաղյանը գործով ներգրավվի որպես մեղադրյալ: Հետևաբար այսօր Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս եք գնահատում նախաքննական մարմնի նման որոշումը: «Հիմա, ի տարբերություն նրա, ասում եմ՝ չպիտի ներգրավվեր: Երկու օր առաջ ասել եմ՝ չպիտի ներգրավվի, հիմա էլ ասում եմ՝ չպիտի ներգրավվեր, որովհետև ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող մեղադրանք էր»,- ասաց նա:

Հայկ Ալումյանն ասաց նաև, որ ձեռնարկելու են որոշակի քայլեր՝ կապված Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքի հետ:

Կարդացեք նաև

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը (պանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) նախատեսում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս